ՀԱՐԹԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վերջին անգամ թարմացվել է 24.10.2025թ.

Հարթակից օգտվելու սույն պայմանները (այսուհետ նաև` Պայմաններ) հանդիսանում են «ՊՐՈԼԼԻՈ» ՍՊԸ-ի կողմից Հարթակի միջոցով ծառայությունների մատուցման, Վահանակին հասանելիության տրամադրման, այն կառավարելու, մոնետիզացնելու, միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու, համապատասխան մեսենջեր-հավելվածը կցելու վերաբերյալ կանոնները:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՔԱՆԻ ՈՐ ԴՐԱՆՔ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԵՎ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՐ ԵՎ ՁԵՐ ԱԼԻՔԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ (ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ) ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ԵՎՍ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ։

Պայմանները Ձեր կողմից համարվում են լրիվ և անվերապահ ընդունված, եթե Հարթակի միջոցով Ձեր կողմից կատարվել է ցանկացած այնպիսի գործողություն, որը միտված է Հարթակի ծառայություններից օգտվելուն (ներառյալ, բայց չսահմանափակվելով` Ձեր կողմից համապատասխան դաշտերում լրացվել են Ձեր տվյալները և (կամ) Դուք համապատասխան դաշ(եր)տում նշում կատարելով (click) տվել եք Ձեր համաձայնությունը Պայմաններին):

ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄ

Հարթակում Իրավատիրոջ կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու և Վահանակ ստեղծելու նպատակով Ձեր կողմից պետք է ներկայացվի Ծառայություններից օգտվելու և Վահանակ ստեղծելու հայտ, որով Հարթակին են ներկայացվում անհրաժեշտ տեղեկությունները։ Այնուհետև Մեր կողմից իրականացվում է Հայտի ուսումնասիրություն` Ձեր կողմից ներկայացված տվյալների ճշտության, ինչպես նաև դրանց՝ սույն Պայմանների համապատասխանության վերաբերյալ: Հայտի ուսումնասիրության ընթացքում ճշգրտումներ իրականացնելու նպատակով հնարավոր է Մեր կողմից պահանջվեն լրացուցիչ տվյալներ և փաստաթղթեր։ Իրավատերը իրավունք ունի մերժելու Ծառայությունների մատուցումը և Վահանակի ստեղծումը, եթե ուսումնասիրության ընթացքում պարզ է դառնում, որ Դուք չեք համապատասխանում սահմանված չափանշներին կամ առկա են այլ հանգամանքներ, որոնք կասկած են առաջացնում Իրավատիրոջ մոտ, որ Դուք կարող եք Վահանակն օգտագործել սույն Պայմ աններին և/կամ ՀՀ օրենսդրությանը հակասող միջոցներով կամ նպատակներով:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ ՎԱՀԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարթակից օգտվելու պայմաններում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

  • Հարթակ – Իրավատիրոջը պատկանող https://prollio.ai/ հասցեով գործող վեբ կայքը, որը Ձեզ հնարավորություն է տալիս օգտվել Հարթակի կողմից մատուցվող ծառայություններից, կառավարելու ստեղծած սեփական կոնտենտը, մոնետիզացնելու և տեղադրելու ինֆորմացիոն փոստեր ու հոլովակներ, կազմակերպելու և անցկացնելու միջոցառումներ և օգտվել Հարթակի կողմից տրամադրվող մնացած այլ ծառայություններից:

  • Մեսենջեր հավելված – թվային ծրագիր, որը հնարավորություն է տալիս իրականացնել հաղորդակցություն, այդ թվում՝ WhatsApp, Viber, Telegram, Discord, Youtube, Signal և այլ հարթակներ։

  • Հայտ – Վահանակ ստեղծելու և Ծառայություններից օգտվելու նպատակով Ձեր կողմից ներկայացված դիմումը, որի շրջանակներում Իրավատերն իրականացնում է ուսումնասիրություն Վահանակը ստեղծելու, Ծառայությունները մատուցելու կամ այն մերժելու վերաբերյալ:

  • Վահանակ (dashboard) – Հայտի ներկայացումից հետո Իրավատիրոջ կողմից էլ.փոստով ուղարկված հղումի միջոցով բացված էջը, որը գտնվում է պասիվ (inactive) վիճակում, քանի դեռ Ձեր կողմից չեն կատարվել համապատասխան վճարումները: 30 օրվա ընթացքում համապատասխան վճարումները չկատարելու դեպքում Վահանակը ինքնաբերաբար ջնջվում է: Սույն դեպքով պայմանավորված Բաժանորդը չի զրկվում Վահանակ ստեղծելու և Ծառայություններից օգտվելու նպատակով Հայտ ներկայացնելու իրավունքից:
    Վահանակի արդեն ակտիվ տարբերակը` ստեղծված անձնական էջը, որը ներառում է նաև հատուկ ավտոմատացված ծրագիր և տրամադրում է հնարավորություն օգտվելու Վահանակի բոլոր ֆունկցիաներից (բացառությամբ Վահանակը ջնջելու ֆունկցիայից), ստեղծել կոնտենտ ձեռնարկատիրական նպատակներով, կազմակերպելու և անցկացնելու միջոցառումներ, ինչպես նաև իրականացնել ցանկացած գործողություն` Վահանակի օգտագործման հնարավորությունների շրջանակներում` պահպանելով սույն Պայմաններով սահմանված կանոնները:

  • Բաժանորդագրության Պայմաններ կամ Պայմաններ – սույն փաստաթուղթը, որը սահմանում է Հարթակի և Վահանակի օգտագործման պայմանները:

  • Ընկերություն, Իրավատեր կամ Մենք/Մեր – «ՊՐՈԼԼԻՈ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Հարթակի և դրա միջոցով ստեղծված Վահանակի սեփականատերը, վերահսկում է դրա օգտագործումը և կառավարում է այն:

  • Դուք/Ձեր կամ Բաժանորդ – ցանկացած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ (այդ թվում նաև` անհատ ձեռնարկատեր), ով նպատակ ունի օգտվել կամ օգտվում է կամ արդեն օգտվել է Հարթակի ծառայություններից կամ գտնվում է Վահանակի ստեղծման նպատակով ներկայացված Հայտի ուսումնասիրության փուլում: Կողմ և/կամ Կողմեր – Իրավատերն

  • Կողմ և/կամ Կողմեր – Իրավատերն ու Բաժանորդը միասին (Կողմեր) կամ առանձին (Կողմ):

  • Ծառայություն – սույն պայմաններով սահմանված կարգով Հարթակի միջոցով ակտիվացված Վահանակի կողմից տրամադրվող հնարավորությունները, այդ թվում` ստեղծելու և տեղադրելու կոնտենտ, Վահանակում ամկարցելու համապատասխան մեսենջեր-հավելվածը և կառավարելու այն, կազմակերպելու և անցկացնելու միջոցառումներ, ինչպես նաև Վահանակի կողմից տրամադրվող այլ ծառայություններ: Ծառայություններից օգտվելու և Վահանակին հասանելիության շրջանակներում մատուցվող ծառայությունների ծավալը կախված է ընտրված Սակագնային փաթեթից, որոնց վերաբերյալ տվյալները տեղադրված են Հարթակում:

  • Ծառայության վճար – Բաժանորդի կողմից վճարվող գումարի չափ, որի դիմաց Բաժանորդին մատուցվում են Ծառայություններ և ստեղծվում է Վահանակը: Ծառայության վճարի չափը կախված է ընտրված Սակագնային փաթեթից:

  • Միջնորդավճար – Բաժանորդի կողմից Վահանակի միջոցով կատարված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտից Իրավատիրոջը տրվող գումար, որի չափը և վճարման կարգը սահմանվում է սույն Պայմաններով:

  • Ծառայությունների մատուցման ժամանակահատված – ժամանակահատված, որի համար Բաժանորդը կատարել է վճարումներ և ստացել է համապատասխան Հասանելիությունը Վահանակին:
    – Իրավատիրոջ կողմից սահմանված սակագներ, որոնք տեղադրված են Հարթակում և ըստ որի սահմանվում են Ծառայությունների մատուցման և Վահանակին հասանելիության ժամանակահատվածը, ծառայության վճարները և այն ֆունկցիաները (ծառայությունների ծավալը), որոնք հասանելի են լինելու Բաժանորդին: Իրավատիրոջ կողմից առաջարկվող սակագնային փաթեթներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://prollio.ai/pricing: Սույն սականգային փաթեթները ենթակա են փոփոխության, որոնք հասանելի են լինելու Հարթակում:

  • Բովանդակություն – Բաժանորդի կողմից Վահանակի միջոցով ստեղծվող կոնտենտը, տեղադրվող նյութերը, հրապարակումները, միջոցառումները:

  • Օգտագործող – Բաժանորդին պատկանող և Վահանակին ամրակցված մեսենջեր հավելվածից օգտվող ցանկացած երրորդ անձ: Օգտատերը չի կառավարում կամ խմբագրում առկա բովանդակությունը: Վերոնշյալ հասկացությունները նույնաբովանդակ և նույն նշանակությամբ կիրառելի են նաև Պայմանների բոլոր հավելվածների, փոփոխությունների, լրացումների, ինչպես նաև Կողմերի միջև կնքվող ցանկացած համաձայնագրերի նկատմամբ, եթե դրանց բովանդակությունից այլ բան չի բխում: Այն դեպքում, երբ որևէ հասկացություն չի սահմանվում կամ պահանջում է լրացուցիչ մեկնաբանություն, ապա դրանց մեկնաբանման համար հիմք է ընդունվում գործարար սովորության շրջանակներում տարածում գտած իմաստը կամ իմաստները:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Իրավատերը Հարթակի միջոցով մատուցում է Վահանակի ստեղծման, Վահանակում համապատասխան ընտրված մեսենջեր-հավելվածի ամրակցման և դրա հասանելիության տրամադրման ծառայություններ` չբացառելով նաև արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև, ըստ Բաժանորդի կողմից բարձրացված հարցերի, Հարթակի և Վահանակի մշակման, փոփոխությունների կատարման ծառայություններ:

Իրավատերը պարտավորվում է Բաժանորդին մատուցել Ծառայություններ, ստեղծել Վահանակ, տալ Վահանակից օգտվելու հասանելիություն` Բաժանորդի կողմից այն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործելու համար:

Իրավատիրոջ կողմից Ծառայությունները մատուցվում են Բաժանորդի, վերջինիս կողմից միայն համապատասխան վճարումները կատարելուց հետո ըստ Սակագնային փաթեթով սահմանված ժամանակահատվածի:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Ներկայացված պայմանները Ձեր կողմից համարվում են լրիվ և անվերապահ ընդունված, եթե Հարթակի միջոցով Ձեր կողմից կատարվել է ցանկացած այնպիսի գործողություն, որը միտված է Հարթակի ծառայություններից օգտվելուն (ներառյալ, բայց չսահմանափակվելով` Ձեր կողմից համապատասխան դաշտերում լրացվել են Ձեր տվյալները և (կամ) Դուք համապատասխան դաշտում նշում կատարելով (click) տվել եք Ձեր համաձայնությունը Պայմաններին):

Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն պայմանները, ինչպես նաև անձնական տվյալների հավաքագրման և գաղտնիության քաղաքականության վերաբերյալ դրույթները, Իրավատիրոջ և Բաժանորդի միջև հարաբերությունները կարգավորող այլ հնարավոր փաստաթղթերի (պայմանագրեր, համաձայնագրեր և այլն) դրույթները և անվերապահորեն ընդունում եք դրանք:

Հարթակի միջոցով Հայտը ներկայացվելուց հետո սկսվում է Հայտի ուսումնասիրության փուլը, որի ընթացքում Իրավատերը իրականացնում է Ձեր կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրություն, այդ թվում՝ տվյալների իսկության ճշտում, Վահանակի միջոցով իրականացվելիք գործունեության վերլուծություն՝ նպատակ ունենալով պարզել համապատասխանությունը Պայմաններին և/կամ Իրավատիրոջ բիզնես գործունեության նպատակներին: Իրավատերը իրավունք ունի մերժելու Ծառայությունների մատուցումը և Վահանակի ստեղծումը, եթե ուսումնասիրության ընթացքում պարզ է դառնում, որ Դուք չեք համապատասխանում սահմանված չափանիշներին կամ առկա են այլ հանգամանքներ (այդ թվում նաև` Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանասավորման դեմ պայքարը կարգավորող իրավական ակտերով և ուղեցույցներով սահմանված հանգամաքներ), որոնք կասկած են առաջացնում Իրավատիրոջ մոտ, որ Դուք կարող եք Վահանակը և դրան ամրակցված համապատասխան մեսենջեր-հավելվածը օգտագործել սույն Պայմաններին և/կամ ՀՀ օրենսդրությանը հակասող միջոցներով կամ նպատակներով:

Իրավատիրոջ կողմից Ծառայությունների մատուցման և Վահանակի ստեղծման մերժման համար կարող է հիմք հանդիսանալ նաև Իրավատիրոջ կասկածն այն մասին, որ Ձեր կողմից կարող են հետագայում խախտվել Պայմաններով սահմանված կանոնները (այդ թվում` 3.9 կետով սահմանված որևէ դեպքերից մեկը կամ մի քանիսը):

Բաժանորդի կողմից Հայտը ներկայացվելուց հետո 24 (քսանչորս) ժամվա ընթացքում Իրավատիրոջ կողմից Հայտը հաստատելու կամ մերժելու մասին ուղարկվում է էլեկտրոնային նամակ Հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին:

Հաստատման վերաբերյալ էլեկտրոնային նամակը պարունակում է հղում, որը անցնելով, տեղում Վահանակ մուտք գործելու համար մուտքանուն ու գաղտնաբառ ընտրելով, Բաժանորդը անցնում է դեպի իր համար ստեղծված անձնական Վահանակը: Այս փուլում Վահանակը գտնվում է պասիվ վիճակում քանի դեռ Ձեր կողմից չեն կատարվել համապատասխան վճարումները:

Վճարումը կատարելուց հետո անմիջապես Վահանակը ակտիվացվում է, և Բաժանորդը ստանում է հնարավորություն օգտվելու Վահանակի բոլոր ֆունկիցաներից Պայմաններով նախատեսված կարգով:

Բաժանորդը հնարավորություն է ստանում օգտագործելու Վահանակի ցանկացած եղանակով և բովանդակությամբ, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն Պայմաններով կամ Ծառայությունների մատուցման և Վահանակին հասանելիության ընթացքում ծանուցումների, զգուշացումների տեսքով կարող են ներկայացվել Իրավատիրոջ կողմից:

Դուք, Հարթակի միջոցով մատուցվող ծառայություններից օգտվելով և Վահանակին հասանելիություն ստանալով, հաստատում և երաշխավորում եք, որ Ձեր կողմից ստեղծվող բովանդակությունը,

  • չի խախտում սույն պայմանները,
  • չի խախտում գործող օրենսդրությունը,
  • չի խախտում երրորդ անձանց իրավունքները (հեղինակային իրավունքներ, և այլն),
  • չի պարունակում խտրականություն սեռի, ռասայի, կրոնի կամ այլ համոզմունքների վերաբերյալ,
  • կոչ չի անում բռնության, ծայրահեղական գործունեության, թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի օգտագործման կամ տարածման և այլ գործողությունների, որոնք արգելված են գործող օրենսդրությամբ,
  • զրպարտիչ, վիրավորական կամ վարկաբեկող բնույթ չունի,
  • իրավատիրոջ հիմնավոր կասկածի դեպքում, որ Բաժանորդը Վահանակը օգտագործում է կամ կարող է օգտագործել հակաիրավական եղանակներով կամ նպատակներով,
  • սույն Պայմանները խախտելու ցանկացած այլ դեպքերում:

Վերոնշյալ պայմաններից որևէ մեկի խախտման դեպքում Իրավատերը իրավունք ունի առանց նախնական ծանուցման դադարեցնելու Ծառայությունների մատուցումը և Վահանակին հասանելիությունը: Այս դեպքում Ծառայությունների մատուցման տվյալ ժամանակահատվածի համար վճարված գումարը ենթակա չէ վերադարձման:

Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որը Իրավատերը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր և Օգտագործողների միջև ծագած իրավահարաբերությունների համար: Իրավատերը չի մասնակցում Ձեր և Օգտագործողների իրավահարաբերություններին, չի հանդիսանում այդ իրավահարաբերությունների կողմ, ուստի չունի որևէ պատասխանատվություն մատուցված ծառայությունների, մատակարարված ապրանքների, Բովանդակության, կազմակերպված միջոցառումների, դրանց իրավաչափության, ինչպես նաև չկանայալու դեպքում ֆինանսական կորուստների, Բովանդակության հավաստի կամ իրականության համապատասխան լինելու, ինչպես նաև այլ պարտավորությունների համար: Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Օգտագործողների հետ հարաբերություններում ստանձնած պատասխանատվությունը ամբողջությամբ ծագում է միայն Ձեզ համար:

Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որը Իրավատերը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր և Օգտագործողների միջև ծագած իրավահարաբերությունների համար: Իրավատերը չի մասնակցում Ձեր և Օգտագործողների իրավահարաբերություններին, չի հանդիսանում այդ իրավահարաբերությունների կողմ, ուստի չունի որևէ պատասխանատվություն մատուցված ծառայությունների, մատակարարված ապրանքների, Բովանդակության, կազմակերպված միջոցառումների, դրանց իրավաչափության, ինչպես նաև չկանայալու դեպքում ֆինանսական կորուստների, Բովանդակության հավաստի կամ իրականության համապատասխան լինելու, ինչպես նաև այլ պարտավորությունների համար: Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Օգտագործողների հետ հարաբերություններում ստանձնած պատասխանատվությունը ամբողջությամբ ծագում է միայն Ձեզ համար:

Միևնույն ժամանակ, Բաժանորդը սույնով հավաստում է, որ, եթե Վահանակի միջոցով գեներացված միջոցառումը չի կայանում, ապա Օգտագործողների կողմից արդեն վճարված գումարները վերադարձնելու պարտավորությունը Բաժանորդը ստանձնում է անձամբ և պարտավոր է բոլոր նման հարաբերությունները կազմակերպել սեփական միջոցներով (այդ թվում` փոխանցումները կատարել սեփական հաշվեհամարներից), և իրավունք չունի Իարավատիրոջից պահանջել փոխհատուցում:

Իրավատիրոջ կողմից նախատեսվում է հնարավորություն այն դեպքերի համար, երբ Բաժանորդը ունի արդեն ստեղծված Ալիք և ցանկանում է Պայմաններով նախատեսված ծառայություններից օգտվել իր արդեն ստեղծված Ալիքի միջոցով: Սույն դեպքում Պայմաններով նախատեսված դրույթները ամբողջությամբ կիրառելի են նաև այս դեպքերի ժամանակ:

Բաժանորդը պարտավորվում է իր ցանկացած փաստացի և իրավաբանական գործողություններով ապահովել Օգտագործողների համար նախատեսված կանոնների իրականացումը և պահպանությունը: Կանոնները կարող են փոփոխվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Հարթակի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու շրջանաներում Բաժանորդի համար նախատեեսվում է լրացուցիչ վճարովի ծառայություն (lrad bot), որի իրենից ներկայացնում գործիք, որը ակտիվացնելով (համապատասխան լրացուցիչ վճարումը կատարելով) հնարավորություն եք ստանում կապ հաստատել Ձեր կողմից Վահանակում կսցված մեսենջեր-հավելվածին միացած, վճարումներ կատարած կամ դեռ վճարումեր չկատարած Օգտատերերի հետ: Սույն դեպքում, եթե Դուք դադարեցնում եք սույն Պայմաններով նախատեսված ծառայություններից օգտվելը, ապա զրկվում եք նաև ձևավորված տեղեկատվությունը ստանալու հնարավորությունից, այդ թվում` հետագայում ծառայությություններից օգտվելու դեպքում կրկին այդ տեղեկատվությունը բացակայում է:

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆԱՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Իրավատերը սույնով հավաստում է, որ իր գործունեության ընթացքում ձեռնարկել և շարունակելու է ձեռնարկել այնպիսի միջոցառումներ պահպանելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող գործող օրենսդրությունը և կարգավորումները։ Մեր ծառայություններից օգտվելով՝ Դուք պարտավորվում եք պահպանել համապատասխան օրենքները և տրամադրել այն տեղեկությունները, որոնք կարող են պահանջվել Իրավատիրոջ կողմից` իրավական պահանջները կատարելու համար։

Իրավատերը Ծառայությունների մատուցման և Վահանակին հասանելիության տրամադրման ընթացքում ցանկացած ժամանակ իրավունք ունի իրականացնել նույնականացման և ճշգրտման գործընթացներ (այսպես կոչված "Իմացիր քո հաճախորդին" KYC սկզբունք), կանխելու խարդախության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը։ Իրավատիրոջ կողմից ներկայացված պահանջի դեպքում Դուք պարտավոր եք տրամադրել փաստաթղթեր և տեղեկատվություն՝ Ձեր ինքնությունը և միջոցների աղբյուր(ներ)ը հաստատելու համար։

Իրավատերն իրավունք ունի վերահսկելու Ձեր կողմից Վահանակի միջոցով իրականացվող բոլոր գործարքները, այդ թվում` կազմակերպվող և անցկացվող միջոցառումների բովանդակությունը, իրավաչափությունը, օրինականությունը, նաև Վահանակին ամրակցված համապատասխան մեսենջերհավելվածում առկա ամբողջ տեղեկատվությունը։ Կասկածելի կամ ապօրինի բնույթ ունեցող գործունեություն կամ տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում Մենք կարող ենք այդ մասին տեղեկացնել իրավասու մարմիններին՝ առանց Ձեզ նախապես իրազեկելու։

Դուք պարտավորվում եք չօգտագործել Իրավատիրոջ կողմից Հարթակի միջոցով մատուցվող ծառայությունները և ստեղծված Վահանակը որևէ ապօրինի նպատակով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ փողերի լվացում, ահաբեկչության ֆինանսավորում կամ այլ ապօրինի գործողությունների իրականացում։

Իրավատերն իրավունք ունի սահմանափակել, կասեցնել կամ դադարեցնել Ձեզ ծառայությունների մատուցումը և ապակտիվացնել Վահանակը, եթե Մենք ունենք հիմնավոր կասկած այն մասին, որ Դուք ներգրավված եք փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ այլ ապօրինի գործունեության մեջ։

Դուք, սույնով տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Իրավատերը սույն գլխով սահմանված որևէ խախտման դեպքում իրավունք ունի դադարեցնելու Ծառայությունների մատուցումը և ապակատիվացնելու Վահանակը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության ստանալու պատճառված վնասների փոխհատուցում:

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարթակի միջոցով մատուցվող Ծառայություններից օգտվելու, Վահանակին հասանելիություն ունենալու նպատակով Հայտ ներկայացնելու դեպքում, Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները ներկայացնելու իրավաբանական անձին կամ որպես ֆիզիկական անձ իրավասու եք ներկայացնելու համապատասխան հայտ:

Բաժանորդը հավաստիացնում է, որ ունի համապատասխան իրավունակություն և գործունակություն կիրառելի օրենդրության համաձայն՝ Իրավատիրոջ կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար: Հայտի ուսումնասիրության փուլում Իրավատերը իրավունք ունի հասանելի միջոցներով ուսումնասիրել Բաժանորդի ինքնությունը:

Որպես ֆիզիկական անձ, դուք հավաստում եք, որ Ձեր նկատմամբ սահմանված չէ հոգաբարձություն կամ խնամակալություն, և Դուք` կիրառելի օրենսդրությամբ` համարվում եք լիարժեք գործունակ և իրավունակ Իրավատիրոջ կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար:

Միևնույն ժամանակ, սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը և հավաստում եք, որ Հայտում ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ է, ուստի, անկախ Իրավատիրոջ կողմից կատարված ուսումնասիրություններից, սույն կետերի յուրաքանչյուր խախտման դեպքում (հատկապես` կեղծ կամ թերի տեղեկատվություն ներկայացնելու դեպքում) իրավական պատասխանատվությունը կրում եք Դուք:

Իրավատերը պատասխանատվություն չի կրում այն դեպքերի համար, երբ Դուք, չունենալով համապատասխան իրավունակություն կամ գործունակություն, սկսել եք օգտվել Իրավատիրոջ կողմից մատուցվող ծառայություններից և այդ պատճառով ենթարկվել պատասխանատվության կամ կրել որևէ վնաս:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Ծառայությունների վճարը Բաժանորդի կողմից վճարվող գումարի չափն է, որի դիմաց Իրավատիրոջ կողմից մատուցվում են ծառայությունները և Բաժանորդի համար ստեղծվում է Վահանակ: Ծառայության վճարը նախատեսվում է ըստ Սակագնային փաթեթների: Սակագնային փաթեթներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://prollio.ai/pricing :

Ծառայության վճարը Բաժանորդի կողմից տվյալ սակագնային փաթեթին համապատասխան վճարվում է միանվագ մեկ տարվա համար:

Բոլոր վճարումները կատարվում են միայն Բաժանորդի անունով բացված բանկային հաշվեհամարի միջոցով, որը Բաժանորդի կողմից կցվում է Հարթակին:

Իրավատիրոջ կողմից նախատեսվում է բազային փաթեթ 30-օրյա ժամկետով, որը անվճար է:

Ծառայության վճարը վերադարձման ենթակա չէ:

Բաժանորդը պատասխանատվություն է կրում Իրավատիրոջ հաշվին մուտքագրված գումարների ծագման օրինականության համար։ Այն դեպքում, եթե երրորդ անձանց կողմից Իրավատիրոջը կամ այլ կազմակերպությանը պահանջ է ներկայացվում մուտքագրված գումարների օրինականության կապակցությամբ կամ կատարվում է գումարի հարկադրական վերադարձ, Բաժանորդը պարտավոր է հատուցել Իրավատիրոջ կրած վնասները՝ հետգանձված գումարների չափով։

Սույնով Դուք համաձայնություն եք տալիս, որ Հարթակի ծառայություններից օգտվելու և Վահանակն ակտիվացնելու համար Հարթակում կցել եք Ձեզ պատկանող բանկային հաշվի տվյալները: Հակառակ դեպքում, Հարթակի միջոցով ավտոմատ համապատասխանեցում է անցկացվում և այլ անձի պատկանող բանկային վավերապայմանների հայտնաբերման դեպքում վճարման կատարումը ավտոմատ կարող է մերժվել:

Միևնույն ժամանակ Դուք նաև տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Իրավատերը պատասխանատվություն չի կրում Բաժանորդին չպատկանող բանկային հաշվի օգտագործման պատճառով երրորդ անձանց կամ այլ Բաժանորդներին պատճառված վնասների համար:

Իրավատերն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխելու Ծառայության վճարը, որի մասին հրապարակվում է Վահանակում և Հարթակում փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օրացուցային օր առաջ: Վճարման փոփոխությունը չի տարածվում Ծառայության մատուցման այն ժամանակահատվածի վրա, որի համար Ծառայության վճարն արդեն իսկ կատարվել է: Ծառայության վճարի փոփոխության անհամաձայնության դեպքում Բաժանորդն իրավունք ունի հրաժարվել Ծառայություններից: Այս դեպքում արդեն կատարված վճարումները վերադարձման ենթակա չեն:

Բաժանորդը իրավունք ունի ստեղծված Վահանակի միջոցով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Դրա դիմաց Վահանակին ամրակցված համապատասխան մեսենջեր-հավելվածի Օգտագործողները վճարումները կատարում են մեսենջեր-հավելվածին կցված էլեկտրոնային վճարային տերմինալի միջոցով (այսուհետ նաև` Տերմինալ): Տերմինալի իրավատերը հանդիսանում է «ՊՐՈԼԼԻՈ» ՍՊԸ-ն:

Բաժանորդի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում յուրաքանչյուր ամսվա ընթացքում ձևավորված գումարի որոշակի տոկոսը պատկանում է Իրավատիրոջը: Տոկոսային հարաբերությունը նախատեսվում է ըստ ընտրված Սակագնային փաթեթի:

Բաժանորդին պատկանող Գումարային միջոցները Իրավատիրոջ կողմից վճարվում են մեկ ամսվա ընթացքում երկու անգամ` հաշվետու ամսվա 1-ին և 15-ին` նախորդ 15 օրվա ընթացքում ձևավորված գումարի սակագնային փաթեթով նախատեսված տոկոսի չափով: Գումարային միջոցների փոխանցումը իրականացվում է ավտոմատ կերպով` Հարթակում կցված բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով:

Իրավատերը պատասխանատվություն չի կրում Բանկի կողմից թույլ տրված ուշացումների համար: Սույն դեպքում Իրավատիրոջ կողմից գումարային միջոցների փոխանցման ուշ լինելը չի համարվում գումարի փոխանցման կետանց:

Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արդյունքում ձևավորված շահույթից ենթակա են վճարման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկեր: Ձեր կողմից իրականացված գործունեության արդյունքում ձևավորված շահույթը Ձեր համար կազմում է մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ Իրավատիորջ մոտ կուտակված գումարային միջոցները:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Պայմաններով սահմանված կարգով իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դեպքերում և չափերով:

Իարավատերը իրավունք ունի Բաժանորդի կողմից Պայմանների որևէ խախտում թույլ տալու դեպքում Բաժանորդի նկատմամբ կիրառել տուգանք: Յուրաքանչյուր խախտման համար Իրավատերն իրավունք ունի սահմանելու տուգանք սակագնային փաթեթի գնի չափով: Իրավատերն իրավունք ունի տուգանքի գումարը առանց լրացուցիչ համաձայնության գանձել Հարթակին կցված քարտային միջոցներից։

Իրավատերն իրավունք ունի նաև Բաժանորդի նկատմամբ տուգանք կիրառելու դեպքում Իր մոտ գտնվող Բաժանորդին պատկանող Գումարային միջոցներից պահումներ կատարելու:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Իրավատիրոջ կողմից հավաքագրվում են (ստացվում են) Բաժանորդի մասին հետևյալ տվյալները`

Անձնային տվյալներ` Հարթակում Բաժանորդի կողմից գրանցված կոնտակտային տվյալներ (օրինակ` հեռախոսահամար), անվանում, սեռ, ծննդյան ամսաթիվ, հասցե և նմանատիպ այլ տվյալներ:

Բանկային տվյալներ` վճարման մանրամասներ կամ այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մեր կողմից հետագա վճարումների կատարումն ապահովելու նպատակով, այդ թվում` բանկային քարտի, վճարման ժամանակահատվածի տվյալները:

Այլ տվյալներ` Մեր կողմից ուղարկված կարծիքի հավաքագրման համար կամ այլ նպատակով կատարված հարցումներին, քննարկումներին պատասխանելու հետևանքով ստացված տվյալները, նմանատիպ քննարկումների, հարցումների արդյունքները:

Անձնական տվյալների հավաքագրումը (ստացումը) կատարվում է Հարթակում, Վահանակում և Վահանակին կցված համապատասխան մեսենջեր-հավելվածում հրապարակումներ կատարելու, Բաժանորդներին հասանելի դարձնելու, նյութը վերջիններիս կարիքներին և հետաքրքրություններին համապատասխանեցնելու, վճարման կատարման և մատուցվող ծառայություների պատշաճ մակարդակն ապահովելու նպատակներով:

Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Բաժանորդը տրամադրում է այդ տվյալները:

Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը, որ մինչև Հարթակի ծառայություններից օգտվելը, Հարթակի ծառայություններից օգտվելու, Վահանկին հասանելիություն ունենալու ամբողջ ժամանակահատվածում և դրանից հետո անժամկետ պահպանելու է Իրավատիրոջ մասին իրեն հայտնի դարձած ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև ձեռնարկելու է համապատասխան միջոցներ նմանատիպ տեղեկատվության երրորդ անձանց հայտնի դառնալը կանխելու համար: Նմանատիպ խախտման գեթ մեկ դեպքը համարվում է Պայմանների էական խախտում, որի դեպքում Իրավատերը իրավունք ունի դադարեցնելու Վահանակի հասանելիությունը և պահանջելու վճարելու տուգանքներ Սակագնային փաթեթին գնի կրկնապատիկի չափով:

Վահանակն ակտիվացնելու նպատակով վճարումները կատարելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր բանկային տվյալները: Երբ Դուք օգտվում եք Վահանակից և Հարթակի ծառայություններից, Մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և Վահանակի ու Հարթակի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ Բաժանորդների վարքագիծն ու միտումները:

Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես օրինակ` տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`

  • Ձեզ հետաքրքրող նյութեր և հրապարակումներ ներկայացնելու համար,
  • Հարցումներ իրականացնելու համար,
  • Հարթակի և Վահանակի օգտագործումը վերլուծելու, ներկայացվող կոնտենտը բարելավելու համար,
  • Հարթակի և Վահանակի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու
  • Օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Իրավատերն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Իրավատերը Պայմանների նորացման (փոփոխման) մասին հրապարակում է Հարթակում՝ տեղադրելով նորացված (փոփոխված) Պայմանների հղումը` նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Բաժանորդի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ ստուգել Պայմանների փոփոխությունները, նորացումները:

Իրավատիրոջ կողմից նորացված Պայմանների վերաբերյալ ծանուցում է ուղարկվում Բաժանորդին: Նորացված պայմանների վերաբերյալ ծանուցում ստանալու պահից 7 (յոթ) օրվա ընթացքում որևէ առարկություն չներկայացվելու դեպքում նորացված Պայմանները համարվում են Բաժանորդի կողմից ընդունված: Ծանուցման չկարդացված լինելը չի ազատում Բաժանորդին Նորացված Պայմաններով նախատեսված պարտականությունների կատարումից:

Նորացված (փոփոխված) Պայմաններին ծանոթանալու ռիկսը կրում է Բաժանորդը, ով պարտավորվում է ժամանակ առ ժամանակ ստուգել Իրավատիրոջ Հարթակը` նորություններին ծանոթանալու համար:

Բաժանորդի կողմից նորացված (փոփոխված) Պայմաններին չծանոթանալու դեպքում Վահանակից օգտվելու դեպքում այդ նորացված (փոփոխված) Պայմանները համարվում են Բաժանորդի կողմից ընդունված:

Իրավատերը իրավունք ունի, առանց նախնական ծանուցման, դադարեցնել Ծառայությունների մատուցումը և Վահանակին հասանելիության տարամդրումը, եթե Բաժանորդը կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը կամ մի քանիսը.

  • Կատարում է անօրինական գործողություններ, որոնք խախտում են Հարթակից օգտվելու պայմանները կամ կիրառելի օրենսդրությունը.
  • Վահանակը և դրան ամրակցված համապատասխան մեսեներ-հավելվածը օգտագործում է այնպիսի եղանակով և այնպիսի բովանդակությամբ, որոնք կարող են որևէ կերպ ազդել Իրավատիրոջ կամ երրորդ անձանց բարի համբավին, հեղինակությանը.
  • Այլ դեպքում, որոնք Իրավատիրոջ կողմից դիտարկվում են սույն Պայմանների շրջականերում խախտումներ,
  • Պայմաններով սահմանված այլ ցանկացած դեպքերում:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԲԱԺԱՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Բաժանորդն իրավունք ունի ցանկացած պահի դադարեցնել Հարթակի միջոցով մատուցվող ծառայություններից օգտվելը առանց տույժեր կամ տուգանքներ վճարելու:

Ծառայությունների մատուցման և Վահանակին հասանելիության ամբողջ ժամանակահատվածում ցանկացած պահի Ծառայություններից օգտվելը դադարեցնելու դեպքում տվյալ ժամանակահատվածի համար կատարված վճարումը ենթակա չէ վերադարձման:

Ծառայություններից օգտվելը դադարեցնելուց հետո Հարթակի միջոցով մատուցվող ծառայությունների և Վահանակի հասանելիությունը շարունակվում է ժամանակահատվածի մնացած մասի համար:

Ծառայության վճարի չվճարման կամ ոչ բավարար չափով վճարելու դեպքում այդ մասին Իրավատերը ծանուցում է ուղարկում Բաժանորդին, որին հաջորդող 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդը պետք է կատարի համապատասխան վճարումները: Բաժանորդի կողմից սույն դեպքում կրկին վճարումը չկատարելու դեպքում Իրավատերը դադարեցնում է Ծառայությունների մատուցումը և Վահանակին հասանելիությունը: Այս դեպքում Ծառայություններից օգտվելու դադարեցումը չի ազատում Բաժանորդին իր վճարային պարտավորությունների կատարումից:

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Իրավատերը պահպանում է Հարթակի և Վահանակի նկատմամբ մտավոր սեփականության բոլոր անձնական գույքային և անձնական ոչ գույքային իրավունքները, անկախ Բաժանորդի կողմից այդ օբյեկտներից ուղղակի կամ անուղղակի կերպով օգտվելու հանգամանքից (այդ թվում` ծրագրային ապահովման կոդերի նկատմամբ հեղինակային իրավունքները, բոտի կառուցվածքի, ապրանքային նշանների, կամ ցանկացած մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները):

Բաժանորդի կողմից Վահանակին կցված մեսենջեր հավելվածում առկա ամբողջ բովանդակության, կոնտենտի, նյութերի, միջոցառումների բովանդակության նկատմամբ մտավոր սեփականության բոլոր անձնական գույքային և անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են Բաժանորդին:

Բաժանորդը պարտավորվում է իրեն հասանելի դարձած ամբողջ մտավոր սեփականության օբեյկտները օգտագործել բացառապես Վահանակի օգտագործման շրջանակներում, դրանց վերաբերյալ երրորդ անձանց հայտնի դարձնելու դեպքում ապահովել, որ այդ տեղեկատվությունը չխախտի Իրավատիրոջ իրավունքները, բարի համբավն ու հեղինակությունը` ապահովելով Պայմաններով նախատեսված գաղտնիության կանոնները:

Արգելվում է առանց Բաժանորդի թույլտվության Բովանդակության կամ դրա մի մասի ցանկացած եղանակով հրապարակումը, տարածումը, ձևափոխումը, վերարտադրությունը, գովազդներում կիրառումը, կրկնօրինակումը և այլ ձևերով Բովանդակությունը առևտրային նպատակներով օգտագործումը:

Օգտագործողը պատասխանատվություն է կրում առանց Բաժանորդի թույլտվության Բովանդակության անօրինական օգտագործման համար և պարտավորվում է հատուցել նմանօրինակ գործողությունների հետևանքով Բաժանորդին պատճառված վնասները:

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Բաժանորդն ընդունում և համաձայնում է, որ ստանում է հասանելիություն Վահանակին և օգտագործում է այն միայն իր ռիսկով: Բաժանորդն ընդունում է, որ Վահանակի կառավարման մեխանիզմները կամ կառուցվածքային եղանակները կարող է չհամապատասխանել իր սպասելիքներին կամ ցանկություններին: Իրավատերը որևէ երաշխիք չի տալիս Բաժանորդի համար կառավարման մեխանիզմների կամ կառուցվածքային եղանակների օգտակարության, սպասելիքներին համապատասխանության և մշտական արդիականության համար: Մևնույն ժամանակ Իրավատերը ստանձնում է պարտականություն Պայմանների շրջանակներում պարբերաբար թարմացումներ կատարել էլեկտրոնային պրոդուկտը բարելավելու համար:

Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Վահանակի ստեղծման ժամանակ Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեն վավեր է և դրանց ուղղարկված ծանուցումները համարվում են պատշաճ: Ձեր կողմից ներկայացված ցանկացած տեղեկատվություն, որը տարամադրում եք Մեզ, պետք է լինեն արդի և որոնց միջոցով Մենք կարող ենք կապ հաստատել Ձեզ հետ: Փոփոխության դեպքում Դուք պարտավորվում եք անմիջապես այդ մասին տեղեկացնել Իրավատիրոջը: Հակառակ դեպքում նախկին հասցեներով կատարված ծանուցումները կհամարվեն պատշաճ: Միևնույն ժամանակ, Դուք պարտավորվում եք պարբերաբար ստուգել Հարթակն ու այն պլատֆորմները, որոնք տրամադրվելու են Ձեզ` այնտեղ կատարված փոփոխություններին ծանոթանալու համար:

Ըատ Բաժանորդի կողմից ընտրված սակագնային փաթեթից Իրավատիրոջ կողմից նախատեսվում է նաև, որ կապի ապահովման համար ցանկացած դիտարկման կամ հարցերի դեպքում Դուք իրավունք ունեք էլեկտրոնային փոստի (էլ. փոստ` [email protected]) միջոցով ուղարկել հաղորդագրություն, որտեղ պետք է նշվեն Ձեզ անհատականացնող տվյալները:

Պայմանների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը: Կողմերը պարտավորվում են միմյանց միջև ծագած վեճերը լուծել բանակցությունների միջոցով: Աս միջոցով համաձայնության չհասնելու դեպքում վեճը ենթակա է լուծման ՀՀ դատարանների կողմից:Հարթակում առկա ամբողջ տեղեկատվությունը համարվում է սույն Պայմանների անբաժանելի մասը: