ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՊՐՈԼԼԻՈ» (այսուհետ` Մենք, մեր, Մեզ) հանդիսանում է սույն կայքի (այսուհետ նաև` Կայք) իրավատերը: Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ նաև` Գաղտնիության քաղաքականություն) սահմանում է, թե ինչպես ենք Մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում կայքի այցելուների (այսուհետ նաև` Դուք, Ձեր, Ձեզ) անձնական տվյալները:

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անձնական տվյալ - Ձեզ վերաբերվող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը։

Անձնական տվյալների մշակում - տվյալների ստացումը, գրանցումը, մուտքագրումը, համակարգումը, պահպանումը, օգտագործումը, փոխանցումը, փոփոխումը, վերականգնումը, արգելափակումը, ջնջումը կամ այլ կերպ օգտագործումը։ Տվյալների մշակում կարող է իրականացվել ինչպես ավտոմատացված եղանակով, այնպես էլ առանց տեխնիկական միջոցների կիրառման։

Անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց - Ձեր անձնական տվյալները կոնկրետ կամ անհատականացված չպատմված անձանց մատչելի դարձնելու ցանկացած գործողություն, ներառյալ՝ տվյալների հրապարակումը զանգվածային լրատվամիջոցներով, ինտերնետային կայքերում, սոցիալական ցանցերում կամ դրանց տրամադրումը այլ կազմակերպությունների կամ պետական մարմինների։

Անձնական տվյալների օգտագործում - Ձեր անձնական տվյալների օգտագործումը, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումների ընդունում, կարծիք ձևավորում, իրավունքների կամ արտոնությունների տրամադրում կամ սահմանափակում, ինչպես նաև այլ նպատակների իրագործում, որոնք կարող են առաջացնել իրավական հետևանքներ Ձեզ համար կամ առնչվել Ձեր իրավունքներին և ազատություններին։

Անձնական տվյալներ մշակող - ընկերությունը, որը կազմակերպում և իրականացնում է Ձեր անձնական տվյալների մշակման գործընթացը՝ կապված կայքի օգտագործման կամ ծառայություններից օգտվելու հետ։

Տվյալների սուբյեկտ - Դուք՝ կայքի այցելու կամ օգտատեր, ում վերաբերող անձնական տվյալները մշակվում են։

Տվյալների բազա - Սահմանված կառուցվածքով համակարգված անձնական տվյալների ամբողջություն, որը կազմվում է Ձեր կողմից տրամադրված կամ կայքի կողմից հավաքագրված տեղեկատվության հիման վրա։

Երրորդ անձ - Ցանկացած այլ անձ՝ բացի ընկերությունից և Ձեզնից, ներառյալ պետական մարմիններ, կազմակերպություններ, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ինչպես նաև օտարերկրյա սուբյեկտներ։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Տեղեկությունների հավաքագրում

ա) Տեխնիկական տվյալներ
Մեր կայք այցելելիս Ձեր բրաուզերը կարող է ավտոմատ տրամադրել մեզ որոշ տեղեկություններ, օրինակ՝

  • Ձեր օգտագործած սարքի և բրաուզերի տեսակ
  • Օպերացիոն համակարգ
  • IP հասցե
  • Այցի ամսաթիվ և ժամ

Այս տվյալները չեն օգտագործվում Ձեզ նույնականացնելու համար և հավաքագրվում են կայքի աշխատանքի, անվտանգության և վիճակագրության նպատակներով։

բ) Կոնտակտային տեղեկություններ
Եթե Դուք կապ եք հաստատում մեզ հետ կայքի միջոցով, Ձեզ կարող ենք խնդրել տրամադրել հետևյալ տվյալները՝

  • Անուն, ազգանուն
  • Էլ. փոստի հասցե
  • Հեռախոսահամար

Այս տվյալները անհրաժեշտ են Ձեր հարցումներին պատշաճ արձագանքելու համար։ Տվյալների տրամադրումը կամ չտրամադրումը Ձեր կամքն է, սակայն որոշ դեպքերում առանց այդ տեղեկատվության մենք չենք կարողանա Ձեզ պատշաճ ծառայություն մատուցել։

գ) Cookie-ներ
Մենք կարող ենք օգտագործել cookie-ներ՝ Ձեր սարքում փոքր տեքստային ֆայլեր տեղադրելով՝ կայքի գործարկման, վերլուծության և օգտատիրոջ փորձի բարելավման նպատակով։ Cookie-ները մեզ օգնում են ճանաչել Ձեզ մեր կայք վերադառնալիս և վերլուծել կայքի այցելությունների պատկերը։

Տեղեկությունների օգտագործում

ա) Ներքին օգտագործում
Տեխնիկական տեղեկությունները օգտագործվում են կայքի աշխատանքի վերլուծության, անվտանգության և բարելավման նպատակներով։ Այս տվյալները չեն օգտագործվում մարքեթինգային նպատակներով և չեն փոխանցվում երրորդ անձանց՝ գովազդային օգտագործման համար։

բ) Կապի համար տրամադրված տեղեկություն
Ձեր տրամադրած կոնտակտային տվյալները կարող ենք օգտագործել՝

  • Ձեր հարցերին պատասխանելու համար
  • Ձեզ հետ կապ հաստատելու համար
  • Ձեզ տեղեկացնելու մեր ծառայությունների, նորությունների կամ միջոցառումների մասին՝ եթե Դուք ցանկություն եք հայտնել ստանալ այդ տեղեկատվությունը

գ) Տվյալների փոխանցում
Մենք կարող ենք փոխանցել Ձեր տվյալները․

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ իրավասու պետական մարմիններին:

Մեր ենթակառուցվածքներին կամ ծառայություն մատուցող գործընկերներին՝ բացառապես այն ծառայությունների մատուցման նպատակով, որոնց համար տրամադրել եք տվյալները:

Ձեր Իրավունքները

Դուք իրավունք ունեք մուտք գործել, թարմացնել կամ հեռացնել ձեր անձնական տեղեկությունները:

Դուք կարող եք հրաժարվել մեզանից հաղորդագրություններ ստանալուց ցանկացած պահի:

Այս իրավունքներից օգտվելու համար դիմեք մեզ` [email protected] հասցեով:

4. Գաղտնիության քաղաքականության թարմացումներ

Մենք կարող ենք պարբերաբար թարմացնել այս քաղաքականությունը: Ցանկացած փոփոխություն կհրապարակվի այս կայքում նորացված ուժի մեջ մտնելու ամսաթվով: