


Մենք ստեղծել ենք գործիք, որն ազատում է քեզ ադմին գործերից, խճճված վճարումներից ու տեխնիկական լաբիրինթոսներից՝ ժամանակ թողնելով ամենակարևորի համար՝ ստեղծելու, սովորեցնելու և ապրելու։
Prollio-ի միտքը առաջացավ 2024-ի հոկտեմբերին, երբ հասկացանք՝ որքան բարդ է նույնիսկ փորձառու մասնագետի համար կազմակերպել դասընթացը, կառավարել ալիքը, ստանալ վճարումներ ու միաժամանակ մշակել մասնագիտական որակյալ բովանդակություն։ Հունվարից սկսեցինք աշխատել, ու այսօր Prollio-ն արդեն առաջին ընտրությունն է փորձագետների համար, ովքեր ստեղծում են տեղեկատվական պրոդուկտներ։
Մենք հավատում ենք, որ գիտելիքը պետք է դառնա արժանի եկամուտ։ Բայց հատկապես աշխատող կանանց համար՝ ովքեր փորձում են համատեղել մասնագիտությունն ու ընտանիքը, սա հաճախ անիրական է թվում։ Պատահում է՝ ստիպված զոհաբերում են բովանդակությունը կամ կապը լսարանի հետ կամ երեխաների հետ որակյալ ժամանակը։
Մենք տեսել ենք՝ որքան բարդ է կազմակերպել դասընթաց. քեզ հարց են գրում ալիքում, այդ պահին երեխան լաց է լինում, մեկ այլ մասնակցի վճարումը չի անցել, մեկ այլ մասնակից վճարել է, ու չես ավելացրել ալիքում և այլն։ Մենք ստեղծել ենք Prollio-ն, որ դա այլևս այդպես չլինի։
Մեր թիմի գրեթե բոլոր անդամները ծնողներ են։ Մենք հասկանում ենք՝ ժամանակն ամենաարժեքավոր ռեսուրսն է։ Եվ մենք կվերադարձնենք ձեզ այդ ժամանակը։